12:05 26 օգոստոսի, 2025Նելլի Ֆուրտադոն խելացի ուղերձ է հղել իր մարմնի համսր իրեն քննադատողներին, գրում է Page Six-ը։
«I'm Like a Bird» հիթի կատարողը գլխավորել է Մանչեսթերի Pride Sunday միջոցառումը՝ բեմ բարձրանալով մեծ չափսի մարզաշապիկով, որի վրա անիմացիոն ոճով պատկերված էր ավազե ժամացույցի կազմվածքով մարմին, որը կրում է կարճ վերնաշապիկ, ջինսե մինի կիսաշրջազգեստ և գոտի՝ «Whoa Nelly» գրությամբ (նրա 2000 թվականին թողարկված դեբյուտային ալբոմի անվանումն է)։

Նրա մարզաշապիկի հետևի մասում երևում էր մուլտֆիլմային կերպարի դաջվածքը, որի վրա գրված էր՝ «Ավելի լավ, քան երբևէ»։
46-ամյա Ֆուրտադոն հանդերձանքը համադրել էր ցանցավոր զուգագուլպաների և գունավոր կոշիկների հետ, որոնց վրա, նույնպես, գրված էր «Ավելի լավ, քան երբևէ»/Better than ever՝ իր վերջին՝ «7» ալբոմի երգի վերնագիրը, որը նա թողարկել է 2024 թվականի սեպտեմբերին։

Ֆուրտադոյի վերջին ելույթներիի հանդերձանքները ստիպել են երկրպագուներին խոսել։ Երգչուհին ուրբաթ երեկոյան Մեծ Բրիտանիայում կայացած Big Feastival-ի ժամանակ կրել էր Stella Xingyi-ի մաշված դենիմ կրծկալ և կիսաշրջազգեստ, որոնք համադրել էր Thirteen Crosby-ի ժապավենակապով վերնաշապիկի հետ։
View this post on Instagram
Նրա կերպարը լրացնում էին Samuel Gärtner-ի նեղ շերտավոր տրենչքոթը, «Whoa Nelly» գրությամբ լայն գոտին և ծնկից վերև հասնող կոշիկները։
Ֆուրտադոն լուսանկարներ էր հրապարակել Instagram-ում և բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ստացել։
Լուսանկարները՝ WireImage, Aaron Parfitt/SplashNews.com