Սնուփ Դոգը «վախենում է» երեխաների հետ մանկական ֆիլմեր դիտել՝ դրանցում ԼԳԲՏՔ+ ներկայացուցիչների ընդգրկման պատճառով. «Մի՞թե մենք պետք է դա ցույց տանք այդ տարիքում»

19:30   26 օգոստոսի, 2025

Սնուփ Դոգը քննադատել է ԼԳԲՏՔ+ թեմաների ներկայացվածությունը մանկական ֆիլմերում, քանի որ նա ենթադրում է, որ դա երեխաների մոռ «հարցեր է առաջացնում», որոնց պատասխանները, ըստ նրա, ինքը չունի, գրում է PEOPLE-ը։

Ռեփերի քննադատությունները հնչել են վերջերս փոդքասթում ելույթի ժամանակ, որի ընթացքում նա հիշել է իր թոռներից մեկի արձագանքը՝ Disney-ի և Pixar-ի 2022 թվականի Lightyear ֆիլմը կինոթատրոններում դիտելիս, որում նրանք երկու մայրերով ընտանիք էին տեսել։ («Խաղալիքների պատմության» սփին-օֆֆի տեսարաններից մեկում մի կերպար ասում է, որ կին ունի, և զույգը կարճ ժամանակով համբուրվում է, իսկ ավելի ուշ ողջունում է որդուն):

«It's Giving» փոդքասթի օգոստոսի 20-ի դրվագում 53-ամյա Սնուփը հիշել է իր թոռան արձագանքը (մի պահ, որը հետագայում հեռացվել է YouTube-ից, բայց մնացել է Instagram-ում տարածված հատվածում): Ֆիլմում ռեփերը հաղորդավարուհի Սառա Ֆոնտենոտին ասել է. Նրանք հարցնում էին՝ ինչպե՞ս նա երեխա ունեցավ… կնոջից։ Իմ թոռը, ֆիլմի կեսից, ասում էր. «Պապիկ Սնուփ։ Ինչպե՞ս նա երեխա ունեցավ կնոջից։ Նա կին է»։

Թոռան՝ ընտանիքի մասին հարցին պատասխանելու փոխարեն, Սնուփն ասել է՝ «Էյ, տղա՛, դիտիր ֆիլմը»։ Բայց փոքրիկը հարցեր ուներ՝ «Ըհը։ Նրանք պարզապես ասացին, որ նա և նա երեխա են ունեցել։ Նրանք երկուսն էլ կանայք են։ Ինչպե՞ս է նա երեխա ունեցել կնոջից»։

Սնուփը լռեցրել է թոռնիկին, ասել. «Ֆիլմը դեռ չի ավարտվել»։ 

«Կարծես թե վախենում եմ հիմա կինո գնալ»,-խոստովանել է յոթ թոռնիկ ունեցող ռեփերը: «Դուք ինձ գցում եք այնպիսի անիմաստ բաների մեջ, որոնց պատասխանը չունեմ: Դա ինձ մի պահ շփոթեցրեց»,-ավելացրել է նա․-«Ես մտածեցի. «Ախր, նրանք երեխաներ են: Մի՞թե մենք պետք է սա ցույց տանք այս տարիքում: Նրանք հարցեր են տալու: ... Ես պատասխան չունեմ»:

Լուսանկարը՝ Trae Patton/NBC



© NEWS.am STYLE