11:30 27 օգոստոսի, 2025Ջոզեֆ Կոսինսկին հույս ունի միավորել Բրեդ Փիթին և Թոմ Քրուզին «Ֆորմուլա 1»-ի և «Որոտի օրեր» ֆիլմերի շարունակության համար, գրում է Daily Mail-ը։
51-ամյա ռեժիսորը հույս է հայտնել նկարահանել ֆիլմ, որտեղ կլինեն Փիթի մրցարշավորդ Սոնի Հեյսը և Քրուզի NASCAR-ի վարորդ Քոուլ Թրիկլը՝ 1990 թվականի ֆիլմից, բայց ընդունել է, որ դժվար «դժվար» կլինի գլուխ բերելը։
Ջոզեֆը Collider-ին ասել է. «Մի լրագրող ինձ հարց տվեց և ասաց. «Եթե կարողանայիք ֆիլմ նկարահանել Թոմ Քրուզի և Բրեդ Փիթի մասնակցությամբ, ի՞նչ կլիներ դա։ Եվ ինձ մոտ մի գաղափար ծնվեց, որ Սոնի Հեյսը վերադառնում է Ֆորմուլա 1-ի աշխարհ և հանդիպում է իր հին մրցակցին՝ Քոուլ Թրիկլին, որը 90-ականներին մրցել է NASCAR-ում, և նրանք կրկին հանդիպում են։ Ես, պարզապես, մտածեցի, որ դա, իսկապես, հիանալի պատմություն կլինի, բայց հավանաբար անհնար նկարահանել։ Խոսքը «Առաքելություն. Անհնարին» ֆիլմի մասին է։ Դա շատ, շատ դժվար ֆիլմ կլիներ նկարահանելու համար»։
Անցել է 31 տարի այն ժամանակվանից, երբ Քրուզը և Փիթը միասին նկարահանվել են 1994 թվականին նկարահանված «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում, որը հիմնված է Անն Ռայսի գրքի վրա։
Լուսանկարը՝ Henry Nicholls/AFP via Getty