Դերասան Վարուժ Մարգարյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել՝ «Քաղաքում լսում են ջազ»

13:30   1 սեպտեմբերի, 2025

Դերասան Վարուժ Մարգարյանը երկրպագուներին ուրախացրել է նոր մոտեցմամբ։ Նա նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել՝ վստահեցնելով՝ «Քաղաքում լսում են ջազ»։

Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը SARMEN-ն է։ Խոսքերը գրել է ինքը՝ Վարուժը։ Տեսահոլովակը նկարահանել են Նար Լևոնին և Արշակ Աբգարյանը։ 

Հոլովակում կտեսնեք նաև մի շարք հայտնիների, որոնք հետևում են Վարուժի առաջարկած ջազի ռիթմերին՝ վայելելով երևանյան զբոսանքը։ Նրանց թվում են՝ Սոնա Մաթևոսյանը, Արշակ Աբգարյանը, Դայանա Սարգսյանը, Սերգեյ Թորիկյանը, Անի Խաչիկյանը, Համլետ Առաքելյանը և Կարեն Մարտիրոսյանը։ 



© NEWS.am STYLE