«Երևանի գիշերները». hամերգաշար` Երևանի այգիներում

17:31   1 սեպտեմբերի, 2025

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։

Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի մեծ կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես նուրբ ոկալիզներ՝ ներշնչված Լուսինե Զաքարյանի արվեստով, դարձնելով այն հասանելի լայն լսարանի համար, այնպես էլ Սատիայի նրբաճաշակ ֆրանսիական մեղեդիներ՝ հանդիսատեսի մոտ ձևավորելով սեր և հետաքրքրություն դասական երաժշտության հանդեպ։

dd4dd14c-43b8-46cb-9a5d-eb1d891eb0e0.jpeg (92 KB)

Համերգների ժամանակացույցը`

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00, Սիրահարների այգի, աջակից «Պողոսյանների պարտեզներ»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00, Մերգելյան այգի

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00, Սիզնս այգի

Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը․
• Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
• Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր
• Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ
• Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր

Մուտքն ազատ է։



© NEWS.am STYLE