Հրեշտակային դեմք. սեզոնի միտումը դիմահարդարման մեջ

17:12   11 փետրվարի, 2014

Հրեշտակային դեմքը (angel face) նոր հասկացություն է դիմահարդարման մեջ: Այն ենթադրում է «անմեղ» դիմահարդարում`նուրբ, եթերային, երբ դիմահարդարում կա, բայց իրականում տպավորություն է, թե չկա:


Նման դիմահարդարում ստանալու համար ձեզ պետք կգան կիսաթափանցիկ երանգների քսուքներ կամ դիմափոշի` փայլուն նրբերանգներով: Շրթներկը նույնպես պետք է աննշան լինի: Թափանցիկ բալզամը՝ ոչ շատ փայլով կամ նուրբ վարդագույնը հենց այս կերպարի համար են:


Ինչ վերաբերում է ստվերաներկին. պետք է խուսափել դրանից կամ ընտրել բեժ, մարմնի գույնին մոտ երանգ: Թարթիչների սեւաներկից, մատիտից եւ սուրմայից այս դիմահարդարման դեպքում առհասարակ պետք է հրաժարվել:




© NEWS.am STYLE