Գիտնականները նախազգուշացնում են․ հեռախոսով զուգարանում նստելը վտանգավոր է առողջության համար

21:32   4 սեպտեմբերի, 2025

Շատերին ծանոթ սովորություն է՝ հեռախոսով սոցցանցերն թերթել զուգարանին նստած։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։

ԱՄՆ-ի Beth Israel Deaconess Medical Centre-ի գիտնականները պարզել են, որ սմարթֆոն օգտագործողները զուգարանում բավականին ավելի երկար ժամանակ են անցկացնում, քան նրանք, ովքեր հեռախոսը թողնում են զուգարանից դուրս։ Դա մեծացնում է հեմոռոիդների զարգացման ռիսկը։

«Զուգարանում սմարթֆոն օգտագործելը կապ ունի հեմոռոիդների հավանականության 46%-անոց աճի հետ», – ասում է հետազոտության ավագ հեղինակ Տրիշա Պասրիչը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արդիական սարքերը ազդում մեր առողջության վրա։ Պարզվում է, որ նույնիսկ տեղն ու օգտագործման ձևը կարևոր նշանակություն ունեն»։

Հետազոտությանը մասնակցել են 125 չափահասներ, որոնք անցել են աղիների քաղցկեղի սկրինինգ։ Նրանց երկուս երրորդը ընդունել են, որ իրենց հետ վերցնում են սմարթֆոնը զուգարան, և մեծամասնությունը՝ երիտասարդներ։

Հետազոտության փաստերը՝

Սմարթֆոն օգտագործողների 37%-ը զուգարանում նստում է ավելի քան հինգ րոպե, այն դեպքում, երբ այն մարդիկ, ովքեր չեն վերցնում սարքը, միայն 7,1%-ն են անցկացնում այդքան ժամանակ։

Ավելի հաճախ մարդիկ կարդում են նորություններ կամ թերթում սոցիալական ցանցերը։

Ավելի քիչ են խաղերը, վիդեոները, նամակագրությունը և էլեկտրոնային փոստը։

Զուգարանում ճնշումը անմիջապես կապված չէ հեմոռոիդների հետ, ի տարբերություն որոշ նախորդ ուսումնասիրությունների։

Դոկտոր Պասրիչը խորհուրդ է տալիս թողնել սմարթֆոնը զուգարանի սահմաններից դուրս և չմնալ զուգարանում ավելի քան մի քանի րոպե։

Հետազոտությունը հրապարակվել է Plos One ամսագրում։



© NEWS.am STYLE