Սիրուշո-«Սիրտ»․ երգչուհին նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

10:15   6 սեպտեմբերի, 2025

Սիրուշոն, ինչպես և խոստացել էր, սեպտեմբերի 5-ին իր հետևորդների հետ կիսվեց նոր աշխատանքով։ «Սիրտ»՝ այսպես է կոչվում այն ստեղծագործությունը, որը մի քանի հատվածներով Սիրուշոն, պարբերաբար, ներկայացնում էր ինստագրամյան իր էջում։ 

Ոչ միայն երգը, այլև տեսահոլովակը փոխանցում են թեթև ու ռոմանտիկ տրամադրություն։ Երգչուհին պարզ, բայց նրբագեղ կեպարում է։ Դրվագներից մեկում, որում Սիրուշոն ավտոմեքենայի մեջ է, նկարահանվել է նաև նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, որը երևում է միայն մեջքից։

Երգի հեղինակը Սիրուշոն է, արտադրական աշխատանքներով զբաղվել են Կարեն-Սևակ դուետն ու tokionine-ը։ 



© NEWS.am STYLE