14:55 6 սեպտեմբերի, 2025Դերասան Չարլի Շինը մեծ խոստովանություն է արել իր նոր նախագծերում՝ «Շինի գիրքը» հուշագրությունում և Netflix-ի «Չարլի Շին» վավերագրական սերիալում։
«Ուոլ Սթրիթ» և «Երկու ու կես տղամարդ» ֆիլմերի 60-ամյա աստղը բացահայտել է, որ անցյալում սեռական հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ։ Դերասանի խոսքով՝ դա տեղի է ունեցել թմրանյութերի ակտիվ օգտագործման շրջանում։
«Ես չեմ պատրաստվում փախչել անցյալից կամ թույլ տալ, որ այն տիրի ինձ»,- ասել է նա People-ին տված հարցազրույցում։
Շինը խոստովանել է, որ երկար ժամանակ թաքցրել է այդ դրվագները շանտաժի պատճառով. չարամիտ մարդիկ փորձել են գումար վաստակել վարկաբեկող տեսանյութերից։ «Սարսափելի զգացողություն է պատանդ լինելը»,-ասել է դերասանը։
Այժմ դերասանը հանգիստ կյանք է վարում և փորձում է հաշտվել իր սիրելիների հետ։ Նա ընդգծում է, որ իր խոստովանությունն իրեն զոհի դերում ներկայացնելու փորձ չէ, այլ ինքն իրեն ազատելու ցանկություն։
«Շինի գիրքը» կթողարկվի սեպտեմբերի 9-ին, իսկ «Չարլի Շին» վավերագրական սերիալը՝ սեպտեմբերի 10-ին, Netflix-ում։