13:18 7 սեպտեմբերի, 2025Նախորդ՝ «Սիրո մետրո» տեսահոլովակից հետո Անդրեն, կարծես, ազդարարեց իր նոր վերադարձի մասին։ Այսօր երգիչը հերթական նոր երգն ու տեսահոլովակն է ներկայացրել իր լսարանին։ «Հազար պատճառ» ստեղծագործությունը հեղինակել են Վարդան Գալստյանն ու Մհեր Պետրոսյանը, գործիաքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է։
Հոլովակում ներկայացվում է զույգի գեղեցիկ սիրո պատմությունը, որի հերասուհու դերում հանդես է եկել դերասանուհի Անի Մեհրաբյանը։