Լեդի Գագան մուլտֆիլմի հերոսուհի կդառնա

11:42   18 նոյեմբերի, 2012

«Disney» կինոստուդիան Ծննդյան տոների կապակցությամբ նոր մուլտֆիլմ է թողարկել, որը կոչվում է «Electric Holliday»: Սիրված հերոսներ Միքի Մաուսը, Գուֆին, Միննին եւ մյուսները համաշխարահային բրենդների հագուստներն են ցուցադրում:

Բացի մուլտհերոսներից, տեսահոլովակում է հայտնվել սկանդալային երգչուհի Լեդի Գագան, հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը, սուպերմոդել Նաոմի Քեմփեբլը:

Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, տեսահոլովակը նաեւ գովազդային նպատակ ունի: Հատուկ տոների կապակցությամբ բրենդներն ընտրել են առավել մատչելի մոդելները եւ հագցրել Դիսնեյի հերոսներին:



© NEWS.am STYLE