Հարսանեկան «կարմիր դրոշներ». Ինչպես են լուսանկարիչները հասկանում, որ ամուսնությունը դատապարտված է

23:01   8 սեպտեմբերի, 2025

Հարսանիքը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է, բայց փորձառու հարսանեկան լուսանկարիչները ասում են, որ տոնակատարության օրը կարելի է նկատել նշաններ, որ զույգը կարող է ապագայում բաժանվել, գրում է NYP-ն։

Լուսանկարներ և կեցվածք ընդունելու անկամություն

«Ամենաակնհայտ կարմիր դրոշներից մեկն այն է, երբ հարսը կամ փեսան, առավել հաճախ փեսան, կտրականապես չեն ցանկանում լուսանկարվել», - ասում է Քրիստոֆեր Թոդ Գրիֆիթսը, Հարավային Կալիֆոռնիայից, որը 20 տարվա փորձ ունեցող հարսանեկան լուսանկարիչ է: Նրա խոսքով՝ սա պարզապես ամաչկոտություն չէ. լուսանկարահանմանը մասնակցելու անկամությունը ցույց է տալիս զուգընկերոջը կարևորը պահին աջակցելու անկամությունը։

Մարմնի լեզու և զուգընկերների միջև քիմիա

Զույգի քիմիան հեշտ է հասկանալ մասնագետի համար. որոշները ներդաշնակ և երջանիկ տեսք ունեն, մինչդեռ ոմանք, կարծես, անհամբեր սպասում են միմյանցից հեռանալուն։

Արձագանք խնդիրներին

Մեկ այլ ակնարկ է, թե ինչպես է զույգը վարվում, երբ հարսանիքի ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ «Դուք տեսնում եք նրանց՝ խնդիրներ լուծելու հմտությունները. նրանք թիմո՞վ են աշխատում, թե՞ անմիջապես սկսում են մեղադրել մեկը մյուսին»,-ասում է լուսանկարիչ Դևին Դուգարդը։

Խուսափում են միմյանց հայացքներից

Նույնիսկ հարսանիքի ժամանակ, եթե զույգը խուսափում է աչքերի շփումից, դա կարող է վկայել հարաբերություններում խորը խզման մասին: «Դա նշան է, որ նրանց միջև կա հեռավորություն և հուզականության բացակայություն»,-բացատրել է Դուգարդը:



© NEWS.am STYLE