«Ամեն օր սիրահարվում ենք Հայաստանին»․ աֆրիկյան Moriox Kids խմբի անդամները՝ հայերի ջերմության, Սարոյի հետ հանդիպման և Երևանում սպասվող իրենց առաջին մենահամերգի մասին

11:30   10 սեպտեմբերի, 2025

Հայերի սրտերը գերած՝ Moriox Kids խմբի ռուանդացի հայտնի փոքրիկները շարունակում են վայելել իրենց ժամանցը Հայաստանում։ Հայկական խնջույքներին ելույթ ունենալուց զատ պարային խումբը ծանոթանում է հայկական մշակույթին, պատմությանը, խոհանոցին և, պարզապես, մարդկանց, ովքեր, ըստ խմբի անդամների, իրենց ամենուր ջերմ են ընդունում՝ մեծ ոգևորությամբ։

Խումբը պատրաստվում է սեպտեմբերի 14-ին՝ «Հարսնաքար» կոմպլեքսում կայանալիք իրենց հայաստանյան մենահամերգին։ Հայտնի երգեր, աշխույժ պարեր և մեծ անակնկալ․ աֆրիկացի փոքրիկները ջանք չեն խնայում, որպեսզի լավագույնս ներկայացնեն հայկական Բերդ պարը։

Չնայած հագեցած գրաֆիկին՝ խմբի անդամները ժամանակ գտան պատասխանելու NEWS.am STYLE-ի հարցերին, կիսվեցին հայերենի իրենց գիտելիքներով, պատմեցին Սարոյի հետ հանդիպման, պատմամշակութային վայրեր այցերի և իրենց առաջին երևանյան մենահամերգի մասին։

Խմբին Հայաստան է հրավիրել Amoor Events-ը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Զրուցեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE