Chopard-ի զարդերի հրաշքը. գրեթե մեկ միլիոն դոլար արժողությամբ բացառիկ ժամացույց

19:19   11 սեպտեմբերի, 2025

Chopard-ը 2025 թվականի Ժնևի Գրան Պրի d’Horlogerie-ի ժամանակ կներկայացնի եզակի ստեղծագործություն, որը ոգեշնչված է աշխարհահռչակ «Կարապի լիճ» բալետից։

Գլխավոր հերոսը՝ նրբագեղ կարապը, զարդարված է 35.09 կարատանոց սպիտակ ադամանդներով և պատրաստված է սպիտակ և դեղին ոսկուց։

IMG_9721.jpeg (37 KB)

Թռչունը գտնվում է թեթև, դիմացկուն և հեշտ օգտագործվող տիտանից պատրաստված «ջրային մակերեսի» վրա, որը ընդգծում է բալետին բնորոշ ուժի և նրբագեղության ներդաշնակությունը։

Շրջապատող ադամանդները ստեղծում են փրփրուն ջրի էֆեկտ, որը, կարծես, հետևում է կարապին, մինչդեռ աչքերը զարդարված են օնիքսով, կտուցը՝ սպեսարտիտով և սև ադամանդներով։ Ժամացույցը պատրաստված է քանդակի ոճով և ամրացված է սպիտակ փետուրներով զարդարված ատլասե ժապավենի, էթիկական սպիտակ ոսկուց պատրաստված փետուրաձև ճարմանդով, որը զարդարված է ադամանդներով։

IMG_9722.jpeg (59 KB)

Չնայած զարդերի վրա շեշտադրմանը, ժամացույցն, իհարկե, առաջին հերթին, աչքի է ընկնում մեխանիզմով. կարապի գլուխը պտտվելիս բացվում է գաղտնի մարգարտապատ ցուցատախտակ, իսկ թևերը բացվում են երեք շարժական հատվածների: Ներսում գտնվում է ձեռքով փաթաթված Chopard Caliber 10.01-C մեխանիզմը՝ 45 ժամ էներգիայի պաշարով:

Այս եզակի մոդելի ստեղծման համար պահանջվել է արհեստավորների ավելի քան 1500 ժամ տևող աշխատանք. նրանք միաժամանակ հղկել են ապրանքանիշի ամենաբարակ մեխանիկական կալիբրներից մեկը:

IMG_9723.jpeg (25 KB)

«Swan Lake Secret Watch» մոդելը եզակի է և արժե 920,000 դոլար:

Գրան Պրի d’Horlogerie de Genève-ի հաղթողը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ Ժնևում կայանալիք «Ժամացույցագործության Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:



© NEWS.am STYLE