Բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզը շքեղ ներքնազգեստի հավաքածու է թողարկել

18:40   11 փետրվարի, 2014

Բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզը Նյու Յորքի Bloomingdale's հանրախանութի հետ համագործակցությամբ շքեղ ներքնազգեստի հավաքածու է թողարկել: Մերլին Մենսոնի նախկին կինն ինքն է գովազդում սեփական ստեղծագործությունները:

Համացանցում առայժմ 41-ամյա աստղի ներքնազգեստի միայն երկու լուսանկար է հրապարակվել:

Ներքնազգեստի հավաքածուն կարելի է ձեռք բերել այս տարվա մարտի 15-ից: Գները տատանվում են 25-ից մինչեւ 400 դոլարի սահմաններում:

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE