Echoes of Our Ancestors. հայ մշակույթի հզոր պատկերը լեգենդար Greek Theatre-ում

21:05   16 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսում կայացավ «Echoes of Our Ancestors» երաժշտական-թատերական ներկայացման շքեղ պրեմիերան։ Լեգենդար Greek Theatre-ում (հյուրընկալում է շուրջ 6000 հանդիսատես), sold out էր։ Նախաձեռնության հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը՝ Արման Նշանյանը, ընդգծեց․

ef866b31-e063-437a-aea4-63fcfa3feaf0.jpeg (180 KB)

ecd590c3-e989-46e3-bc92-d750da4d2be6.jpeg (46 KB)

«Ցանկանում էի, որ հանդիսատեսը ևս մեկ անգամ գիտակցի հայկական մշակույթի և ժառանգության կարևորությունը։ Երբեմն մենք օտար մշակույթներն ընդունում ենք որպես մերը, մինչդեռ այս ներկայացումն ի հիշատակ մեր նախնիների է՝ մեր պատմության ու ինքնության պահպանման և զարգացման կոչով։ Այս նախագծին նվիրել եմ իմ ամբողջ սիրտն ու հոգին, և տեսնել բեմում մեր թիմային աշխատանքի արդյունքը՝ մեծ երջանկություն էր»:

da709833-afe0-4f93-914d-85c58353e361.jpeg (60 KB)

c521b824-3670-4da4-abb5-5c0adb63c6ef.jpeg (91 KB)

Բեմը միավորեց համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների․ Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Ինգա և Անուշ Արշակյաններ, Սեբու, Գառնիկ Սարգսյան, Սոնա Ռուբենյան, Սևակ Ամրոյան, Իզաբել Բայրաքթարյան, Բարսեղ Թումանյան, Նունե Եսայան, Նազենի Հովհաննիսյան, Արմեն Մովսիսյան, Բերջ Կարազյան, Սուրեն Առուստամյան, Լյուդվիգ Իսպիրյան, «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք: 

c34a6e66-afe0-4de6-abee-bddbb58fdbc1.jpeg (79 KB)

309119da-e510-4269-8f9a-0490d8b3cafc.jpeg (58 KB)

Երեկոյի գլխավոր դիրիժորն էր Սերգեյ Սմբատյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անդրանիկ Բերբերյանը, պրոդյուսերը՝ Ասկո Հակոբյանը։

«Մեր մշակութային ժառանգությունը ցանկանում էինք ներկայացնել աշխարհին այնպես, որ երեկոն դառնար հզոր, զգացմունքային և անմոռանալի։ «Echoes of Our Ancestors»-ը մեր արմատները փառաբանելու մասին է՝ ներշնչելով հպարտություն և միասնություն ապագա սերունդների համար: Դատելով արձագանքներից՝ մեզ դա հաջողվեց», – նշեց Ասկո Հակոբյանը։

49799e47-d1de-4626-ac49-bfb84b213012.jpeg (66 KB)

Ներկայացումը համադրում էր սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների և տեսաշարերի միջոցով ստեղծված մթնոլորտը, ինչպես նաև ավանդական ու ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ոճերի արտիստները ոչ միայն ներկայացնում էին երաժշտական վարպետություն, այլև մարմնավորում էին պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ ու արժեքներ։

««Echoes of Our Ancestors»-ը սովորական համերգ չէ․ այն համադրում է մյուզիքլի, թատերական և պատմական ներկայացման տարրերը՝ ստեղծելով սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսված են։ Այս պատմությունը պետք է հնչի բաց երկնքի տակ՝ որպես հարգանքի տուրք մեր նախնիներին», – նշեց Արման Նշանյանը։

359d074b-9f56-4271-a1ab-269c84bba404.jpeg (53 KB)

Նախագիծը շարունակելու է իր ճանապարհը՝ Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։ Հայ հանդիսատեսն այն կտեսնի բացօթյա և անվճար ձևաչափով։

Նախագիծն իրականացվում է People of Our Cultural Foundation-ի հովանու ներքո, որի առաքելությունն է պահպանել, զարգացնել և սերունդներին փոխանցել հայկական մշակույթը՝ որպես ազգային դիմակայության կարևորագույն բաղադրիչ։

5dba1006-7345-472a-afc5-40b35456f96d.jpeg (68 KB)

Լուսանկարները՝ Manuel Gay, Kanon Madness



© NEWS.am STYLE