Ինչո՞վ լրացնել զգեստը

16:08   13 փետրվարի, 2014

Դասական ոճի փոքրիկ զգեստը հարմար է այն տեսանկյունից, որ յուրաքանչյուր առիթի դեպքում այն կարելի է նորովի ներկայացնել: Երբ զգեստի վրա ոչ մի ավելորդ բան չկա, կարող եք գործի դնել երեւակայությունն ու համադրել այն տարբեր աքսեսուարներով` հարմարեցնելով ձեռնապայուսակի կամ կոշիկի, զարդերի կամ դիմահարդարման հետ: Այսօր կներկայացնեք, թե ինչ միջոցներով կարելի է լրացնել զգեստը:

Առաջին հերթին, զգեստը կարելի է լրացնել գոտիով, իսկ հաստ, թե բարակ, պետք է արդեն ինքներդ որոշեք` հաշվի առնելով զգեստի ոճը, կտորի տեսակը եւ այլ նրբություններ: Առավել եթերային կերպար ստանալու համար գոտիի փոխարեն նուրբ ժանյակ կապեք կամ բանտ:

Քանի որ այս շրջանում արդիական են ծաղիկները, ապա զգեստը կարող եք լրացնել նաեւ մեծ վարդերով կամ այլ ծաղիկներով` ամրացնելով դրանք զգեստի վերին հատվածում:

Քարերով կամ ուլունքներով բրոշները հարմար են դասական ոճի համար, ուստի լրացրեք զգեստը դրանցով, եթե պատրաստվում եք որեւէ պաշտոնական միջոցառման կամ երեկույթի մասնակցել:



© NEWS.am STYLE