11:12 22 սեպտեմբերի, 2025Ղազախստանում կայացած Silk Way Star միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց 10 միավոր են գնահատել:
Մրցույթում առավելագույն գնահատականը 12-ն է: Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանն իր առաջին ելույթի համար ժյուրիի 12 անդամներից ստացել է մեկական 6, մեկակական 8, մեկ 12 միավոր, և 10-ական միավորներներ: Նրան 10 է գնահատել նաև Ադրբեջանի ժյուրին: Հայաստանը ներկայացնող ժյուրիի անդամն էլ ՝ Վրեժ Կիրակոսյանը, 10 միավոր շնորհել է ադրբեջանցի երգչուհուն: