Երաժշտություն, որն ապրում է. New Generation-ը կենդանացրեց Բաբաջանյանի հնչյունները

16:04   28 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը նորից լցվեց հզոր ու կենսատու երաժշտությամբ․ «Առնո Բաբաջանյան – Երաժշտություն, որն ապրում է» համերգը դարձավ տոն՝ նվիրված կոմպոզիտորի հանճարեղ ժառանգությանը։

att.ph2aCJ-cseQ8Yz8dOQMaF9g7Q3u5WDAIiCGuL1YBQ2Y.jpeg (49 KB)

Միջոցառումը կազմակերպել էր New Generation Project-ի նախաձեռնությունը՝ միավորելով սերունդներ, արվեստ և ժամանակակից մեկնաբանություններ։ Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչեցին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան)՝ նոր շունչ ստանալով։

att.ytXXkXDYCeKrIFM32XZFKPgqW63lsGCQlbhAyVM4X0Y.jpeg (311 KB)

att.VgNrz3crpA_yisnqkXPdcI_VXwAeiLGZbMevPj96KFo.jpeg (388 KB)

Բեմում էին Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տիգրան Կարապետյանը, Տիգրան Քախվեջյանը և Արթուր Աղաջանովը։ Յուրաքանչյուրը յուրովի վերապրեց Բաբաջանյանի երաժշտությունը՝ հուզիչ և ազնիվ կատարումներով։

att.MjSUX-GQLndM84oyrbKO_SHRNqWCmO3G5m8serXT5_0.jpeg (368 KB)
att.2EhUsZlBjPqAv2zYqeQ6bbFd426iR5T3Y82uw7-CPf8.jpeg (350 KB)

New Generation Project-ը կրկին ապացուցեց՝ բարձրակարգ մշակութային միջոցառումը կարող է լինել ժամանակակից, հասանելի և հոգեհարազատ։ Բաբաջանյանը ոչ միայն հնչեց, այլև ապրեց այդ երեկո՝ դահլիճի ամեն մի անկյունում։



© NEWS.am STYLE