Երևանը դարձավ 150 մայրաքաղաքներից մեկը, որը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ հյուրընկալեց «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնը

15:45   28 սեպտեմբերի, 2025

Առողջ մարմին, առողջ հոգի և ավելի զարգացած Հնդկաստան։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմակերպվեց «Viksit Bharat Run 2025» վազքի մրցաշարը։ Առավոտյան Հնդկաստանի դեսպանատան տարածքում հավաքվել էին մարզիկներ՝ Հնդկաստանից, արտերկրից և, իհարկե, Հայաստանից։ Նրանք անցան 5 կմ տարածք՝ դառնալով միջոցառման խորհրդի մի մասնիկը․ 

2ec2db79-c72e-47c4-a3c4-d0750433e978.jpeg (44 KB)

«Սա վազք է հանուն զարգացած Հնդկաստանի, ինչն էլ մեր նպատակն է։ Մինչև 2047 թվականը Հնդկաստանը ձգտում է դառնալ զարգացած երկիր, և դրա համար մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները։ Սրանք մարզական միջոցառումներ են, որոնք միավորում են մարդկանց։ Այսպիսով, Հնդկաստանի կառավարությունը որոշեց այս միջոցառումը կազմակերպել աշխարհի ավելի քան 150 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, ուստի մենք այդ գլոբալ նախաձեռնության մաս ենք կազմում։ Մենք որոշեցինք միավորել Հնդկաստանի և Հայաստանի երիտասարդներին և ապահովել, որ բոլորը միասին վազեն»,-նշեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Դեսպանի խոսքով՝ այսպիսի միջոցառումները մեծացնում են մասնակիցների միջև ներդաշնակությունն ու ջերմությունը՝ դրա հետ մեկտեղ խթանելով ֆիզիկական կուլտուրային, քանի որ ծրագրի նպատակներից մեկը ոչ միայն զարգացած, այլև առողջ Հնդկաստան ունենալն է։

bf796201-33f4-4c0d-bd72-63447d4b8741.jpeg (68 KB)

Մրցաշարին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, որի կարծիքով այս նախաձեռնությունը կխորացնի Հայաստանի ու Հնդկատաստանի բարեկամությունը, այս անգամ՝ սպորտի միջոցով:

beaa7256-4ee8-476a-b405-6bfd899f89b3.jpeg (52 KB)

Viksit Bharat Run 2025 մրցաշարին մասնակցեցին ավելի քան 100 վազորդ՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆիեսիոնալ։ Մրցավազքն անցկացվեց երեք մրցանակային տեղերով՝ տղամարդկանց և կանանց համար առանձին, որոնց հաղթողները ստացան գավաթներ և մեդալներ։ Բոլոր մասնակիցներն արժանացան խրախուսական մեդալների։ 

7f9989f1-75f3-4771-b117-7fbbf53fb796.jpeg (67 KB)

fcb47888-fd44-4785-b2d2-29a9212a2449.jpeg (58 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE