Bottega Veneta-ի նոր գլուխը. Լուիզ Տրոտտերի դեբյուտը

21:21   29 սեպտեմբերի, 2025

Լուիզ Տրոտերի դեբյուտը Bottega Veneta-ում պարզապես նոր հավաքածուի ցուցադրություն չէր. այն ապացուցեց, որ նորաձևությունը կարող է լինել միաժամանակ և՛ պարզ, և՛ բարձր։

венет1.jpg (39 KB)

Դիզայները ապրանքանիշի արխիվներին մոտեցել է պատմաբանի ճշգրտությամբ։ Bottega Veneta-ին միանալուց առաջ Տրոտերը նորաձևության աշխարհում իրեն դրսևորել է որպես լուռ պերֆեկցիոնիստ՝ աշխատելով Joseph-ում, Lacoste-ում և, վերջերս, Carven-ում։

венет2.jpg (48 KB)

Նորաձևության տանը իր ինը ամիսների ընթացքում Տրոտերը ոգեշնչվել է intrecciato տեխնիկայով և այն օգտագործել է որպես էներգիայի աղբյուր, այլ ոչ թե կարոտախտի։ «Bottega Veneta-ի լեզուն intrecciato-ն է»,-բացատրում է դիզայները։ «Դա երկու միահյուսված գոտիներ են, որոնք միասին ավելի ամուր են դառնում։ Համագործակցությունն ու կապը թափանցում են տան ողջ պատմության մեջ՝ հիմնադրումից մինչև մեր օրերը»։

венет3.jpg (42 KB)

Գարուն/Ամառ 2026 հավաքածուն ցուցադրել է թեթևություն և կարգապահություն կտրվածքներում, երբեմն՝ արտահայտիչ իրանի միջոցով։

венет4.jpg (41 KB)

Նապպա կաշվե իրերը հոսում էին ջրի պես, նույնիսկ ավելի ուղիղ ուրվագծերով, մինչդեռ երեկոյան զգեստներն ու ցածր իրանով կիսաշրջազգեստները նրբագեղորեն ճոճվում էին յուրաքանչյուր քայլի հետ։ Կանացի հագուստի վրա կիրառվել էր տղամարդկանց հագուստի տրամաբանություն՝ առանց զոհաբերելու կանացիությունը։

венет5.jpg (46 KB)

Գունապնակը հիմնականում չեզոք էր՝ վերնազգեստի վառ շեշտադրումներով։

венет6.jpg (49 KB)

Աքսեսուարները ամրապնդում էին արհեստագործության գաղափարը և յուրաքանչյուր իրի վրա ներդրված ժամանակը. Lauren պայուսակը ստացել է համարձակ ձևեր, Knot-ը՝ հանգիստ գեղագիտություն, իսկ Cabat-ը վերածվել է կլաչի։



© NEWS.am STYLE