«Ինչքան կարող եմ, պետք է մեր պատմությունը կիսեմ մարդկանց հետ». Նիդերլանդներում բնակվող երաժիշտ Արան՝ իր արմատներից ոգեշնչման ու «Եվրատեսիլի» մասին

13:30   3 հոկտեմբերի, 2025

Նիդերլանդներում բնակվող երգիչ, երգահան եւ կիթառահար Արան (Արա Աբրահամյան) այս օրերին Երևանում է։ Երգիչը վերջին անգամ 4 տարի առաջ էր եղել Երևանում, և անհամբերությամբ էր սպասում քաղաքի հետ հանդիպմանը։ Երևանն Արային այս անգամ ավելի ջերմ դիմավորեց․ հանդիպումներ հայ երաժիշտների ու ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում երաժիշտը մի քանի ելույթների առաջարկ էլ ստացավ։ Առաջինն այսօր է՝ Երևանի կենտրոնում գտնվող «Վարպետ» սրճարանում՝ 20:00-ին․ մուտքն ազատ է։ Հաջորդիվ Արան համերգ կունենա նաև Տաթևում՝ հոկտեմբերի 4-ին։ Երաժիշտն առաջին անգամ է լինելու Տաթևում, բայց վստահ է՝ Հայաստանի բնությունը կոգեշնչի, որ էլ ավելի շատ երգեր ծնվեն հայերի պատմության մասին, քանի որ Հայաստանը, որից բաժանվել է 1 տարեկանում, շարունակում է մնալ իր ամենամեծ ոգեշնչման աղբյուրը։

Արային հանդիպեցի Կասկադում, որտեղից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ NEWS.am STYLE-ին երգիչը պատմեց իր երաժշտական ոգեշնչման, նոր երգերի և «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու ցանկության մասին։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE