11:30 4 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի բացառիկ համերգային ծրագիր, որը միավորում է երաժշտությունն ու պարը՝ միակամ ստեղծագործական մտահղացման ներքո։
«Կադանս» անսամբլը, «Կադանս» պարախումբը և Օպերայի թատրոնի կամերային նվագախումբը համախմբում են ուժերը՝ ստեղծելու արվեստի մի նոր խոսք, որտեղ դասական երաժշտությունը հնչում է շարժման միջոցով, իսկ պարը՝ արտահայտվում է հնչյունների ներաշխարհով։
Համերգը ոչ միայն բեմական գեղեցիկ ներկայացում է, այլ նաև արվեստների փոխհամագործակցության վառ օրինակ, որը միտված է բացահայտելու երաժշտության և պարի ներդաշնակության ժամանակակից հնարավորությունները։ Այս եզակի նախաձեռնությունը խոստանում է վեր հանել նոր շնչով մատուցվող դասականն ու միաժամանակ հուզել հանդիսատեսին խորքային զգացողություններով։