Ջուլիա Ռոբերթսը մեղավոր է քրոջ ինքնասպանության հարցում

11:45   13 փետրվարի, 2014

Օրերս հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի խորթ քրոջը՝ 37-ամյա Նենսի Մոութսին, Լոս Անջելեսի իր տանը մեռած էին գտել: Ոստիկանությունը վստահ է, որ նա ինքնասպան է եղել: Մի քանի շաբաթ առաջ Մոութսը հինգ էջանոց հուսահատ նամակ է գրել, որտեղ նշել է, թե ընտանիքն իրեն լքել է, ինչպես նաեւ նկարագրել է քրոջ՝ Ջուլիայի հետ տանջալից հարաբերությունների մասին:

Նամակում Նենսին մանրամասն նկարագրում է, թե ինչպես է Ռոբերթսն իրեն հասցրել նման քայլի, մեկ էջ նվիրված է իրենց մորը, ում հանգուցյալը շատ էր սիրում, իսկ վերջին էջում աղջիկը ներողություն է խնդրում իր փեսացու Ջոն Դիլբեքից՝ ցավ պատճառելու համար:

Մահից մի քանի օր առաջ Մոութսն իր Twitter-ում հետեւյալ գրառումն է կատարել. «Քույրս ասաց, որ այնքան շատ ընկերներ ու երկրպագուներ ունի, որ այլեւս ոչ մեկի սիրո կարիքը չունի: Պարզապես որ իմանաք, թե ինչ քածն է այդ «Ամերիկայի սիրելին» (խոսքը America's Sweethearts կատակերգության մասին է, որտեղ Ռոբերթսը հանդես է եկել գլխավոր դերերից մեկում): Ցանկանում եք նման դաժան մարդու «երկրպագո՞ւն» լինել: Նա նույնիսկ այնքան էլ լավ դերասանուհի չէ»:

Այս տեքստն օգտատերերը տեսել են երկուշաբթի երեկոյան, իսկ երեքշաբթի առավոտյան այն անհետացել է: Սակայն թերթի խմբագրությունում վստահ են, որ այն Մոութսը գրել է մահից առաջ: Նենսի Մոութսը եղել է Ջուլիա Ռոբերթսի մոր՝ Բեթի Լոուի եւ դերասանուհու խորթ հայր Մայքլ Մոութսի դուստրը: Քույրերի միջեւ կոնֆլիկտը հասունացել է անցյալ տարվա ամռանը, անկեղծ հարցազրույցից հետո, որում կրտսեր քույրն ավագին մեղադրել էր այն բանում, որ նա, իբր, իրեն արգելել է այցելել հիվանդ մորը:

Աղբյուրը՝ New York Daily News



© NEWS.am STYLE