Նազենին՝ Paris Fashion Week-ին, Արման Մարգարյանի ուրախալի լուրը, Արեգը՝ «Հայ սուպերսթար 6-ի հաղթող»․ Instagram-ը այս շաբաթ

20:30   5 հոկտեմբերի, 2025

Նազենին նրբագեղ է ամենուրեք՝ Երևանում, թե Փարիզում, որտեղ էլ իր հմայքով գրել է Paris Fashion Week-ին։ Հաղորդավարուհին կիսվել է մի քանի լուսանկարով՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Սիրո դիտանկյուննե՞րը... տարբեր են գուցե, բայց Սերը հո մեկն է...
Հ.Գ. Առաջին անգամ այսօր բարձրացա Էյֆելյան աշտարակ)` չնայած Փարիզում տարբեր անգամներ լինելուն»:

Նազենին ընտրել էր Von Vemian-ի երկար ու ծավալուն կապույտ զգեստը, որը լրացրել էր փոքրիկ փայլուն պայուսակով, խոշոր վզնոցով և արևային ակնոցով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

«Հայ սուպերսթար 6» նախագծում հաղթեց Արեգ Գալստյանը: Այս մասին պարզ դարձավ երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ժամանակ: Անդրեն, ով մրցույթի ժյուրիի կազմում էր, երիտասարդ երգչի հետ համատեղ լուսանկարով ինստագրամյան իր էջում կիսվել է լուրով ու շնորհավորել Արեգին հաղթանակի առթիվ։

Անի Երանյանը ջերմ լուսանկարներ է հրապարակել մայրիկի հետ։ Առաջին լուսանկարում նրանք միմյանց գրկած են, երկրորդում դերասանուհին նրբորեն համբուրում է մայրիկի այտը։ Անին և մայրիկը նախընտրել են միանման ոճ՝ հագնելով սև պիջակներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANi’E️ (@ani_yeranyan)

Արման Մարգարյանն ու կինը բալիկի են սպասում։ Յուլիան կիսվել է գեղեցիկ ֆոտոշարքով ու հավելել՝ «Մենք սպասում ենք մեկին, ով արդեն փոխել է մեր կյանքը»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Yulia Kutepova (@yuzzamusic)

Արմանը ևս կիսվել է լուսանկարներով ու հավելել․ «Առաջին ու երկրորդ տղաներիս տարբերությունը 20 տարի է լինելու»։



© NEWS.am STYLE