13:44 13 փետրվարի, 2014
Վերջերս պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի եւ երգչուհի Վերա Բրեժնեւայի միջեւ սիրավեպի մասին լուրերը նոր թափ են հավաքել:
Անցած շաբաթ Կիեւում տարեդարձը նշելուց հետո
Վերան տուն է գնացել Մելաձեի հետ միասին, որտեղ էլ պրոդյուսերը գիշերել է:
Կոնստանտին Մելաձեն որոշել է ցրել խոսակցությունները Բրեժնեւայի հետ ունեցած սիրավեպի մասին` նշելով, որ իր եւ Վերայի միջեւ ջերմ զգացումներ են եւ ոչինչ ավելի: «Ինձ հաճախակի են վերագրում սիրավեպեր այն աղջիկների հետ, որոնց հետ ես աշխատում եմ: Սա իմ մասնագիտության բացասական կողմն է:
Սկզբում գրում էին «Վիա գրա» խմբի մասին, հետո Պոլինա Գագարինայի, հիմա կրկին Վերայի մասին են սկսել գրել:Սա պարզապես մարդկանց հիվանդ երեւակայության արդյունք է»,-պամել է Մելաձեն` չպարզաբանելով, սակայն, թե ինչու է Վերայի մոտ գիշերել եւ պատճառաբանելով, որ պարտավոր չէ որեւէ մեկի մոտ արդարանալ:
Հավանաբար, Կոնստանտինն ուղղակի հոգնել էր եւ չէր ցանկանում միայնակ գնալ տուն: