Ինչո՞վ է վտանգավոր նեղ ներքնազգեստը

17:18   13 փետրվարի, 2014

Նեղ ներքնազգեստ սովորաբար հագնում են կառուցվածքի հետ խնդիրներ ունեցող կանայք` փորձելով ծածկել մարմնի անհարթություններն ու ավելորդ կիլոգրամները: Սակայն մի խնդիրը լուծելով, հնարավոր է` կանգնեք այլ խնդրի առաջ: The London Clinic բժշկական կենտրոնի մասնագետները համոզված են, որ նման կիպ ներքնազգեստները կարող են խնդիրներ առաջացնել մեջքի հետ կապված եւ անգամ նպաստել քաղցկեղի առաջացմանը:

 

Ավելորդ կիլոգրամները կոծկելու համար նախատեսված նեղ եւ ձգող ներքնազգեստի գոտկատեղը սովորաբար ընկնում է կնոջ որովայնի վրա: Նման ճնշումը դուրս է նետում ստամոսքահյութը, ինչն, իր հերթին, առաջացնում է այրոցներ եւ սննդի դժվար կլանում: Ստամոքսահյութի անընդհատ դուրս նետումն էլ հենց կարող է ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ինչ վերաբերում է իրանը մի քանի սանտիմետրով բարակեցնող սեղմիրաններին, ապա այստեղ նույնպես խնդիրներ կարող են առաջանալ: Որովայնի մկանները, երբ դրսից սեղմված են, կորցնում են իրենց ամրությունը ներսից, իսկ մեջքի մկանների վրա ավելորդ ճնշում է ընկնում: Սա կարող է հանգեցնել մեջքի շրջանում ցավերի առաջացմանը:

Նեղ, չշնչող ներքնազգեստը կարող է խնդիրներ առաջացնել մաշկի հետ, բացի այդ` դանդաղեցնել արյան շրջանառությունը:



© NEWS.am STYLE