Չորս գաղտնիք` առողջ վարսերի համար

16:04   14 փետրվարի, 2014

Վարսերը պետք է խնամել միշտ` անկախ նրանից, թե ինչ եղանակ է դրսում եւ օրացույցի վրա, որովհետւ երբեմն եղանակը տատանվում է եւ բնավ չի համապատասխանում օրացույցւոմ գրված ամսաթվի հետ: Եղանակային նման փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ վարսերի որակի վրա: Ստորեւ ներկայացնում ենք առողջ եւ ամուր վարսեր ունենալու չորս  գաղտնիք:


Շամպուն: Յուրաքանչյուր տիպի վարսերի եւ տարվա յուրաքանչյուր եղանակի համար մասնագետները հատուկ շամպուններ են արտադրել: Սակայն իրո՞ք դուք կարդում եք ցուցումները, որոնք գրված են տուփի վրա: Առողջ վարսերի գրավականներից մեկը շամպունի ճիշտ ընտրությունն է, ուստի շամպունն ընտրեք` բացառապես առաջնորդվելով վեր նշվածով:

Հարդարում: Ցուրտ եղանակին պարզապես անհնար է չդիմել վարսահարդարիչի օգնությանը, այնուամենայնիվ, աշխատեք վարսերը չորացնել գոնե միջին ջերմաստիճանով: Ի դեպ, ցանկալի է վարսերը սանրել սկզբում ներքեւից, այնուհետ միայն անցնել արմատների հատվածին:

Կտրում: Երկար, փարթամ վարսերի մասին շատ աղջիկներ են երազում: Հաճախ մոռանալով երբեմն-երբեմն կտրել դրանք: Մինչդեռ ամեն ամիս 3 անգամ վարսերը 2-2,5սմ-ով կտրելը արագացնում է դրանց աճը:

 

Դիմակներ: Վարսերի խնամքի համար հազարավոր դիմակներ կան, որոնց բաղադրությունը պետք է ընտրել` հաշվի առնելով վարսերի որակը եւ տիպը: Այլընտրանքային են համարվում արգանի եւ նուշի յուղերը, մնացած բաղադրամասերը պետք է ընտրել բացառապես վարսերի տիպից ելնելով:



© NEWS.am STYLE