Փաշինյանը դարձել է համացանցի մեմերի թեմա՝ սկսելով «sad Փաշինյան era» տրենդը  

11:25   15 հոկտեմբերի, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում անսպասելի տրենդ է սկսել՝ հրապարակելով Զեմֆիրայի երգի ներքո տեսանյութ։ Այժմ հարյուրավոր օգտատերեր տեսանյութեր են պատրաստում նրա մասնակցությամբ՝ կատակելով «տղամարդկային դեպրեսիայի», «միջին տարիքի ճգնաժամի», «աշնանային տխրության» և կյանքի այլ իրավիճակների մասին, գրում է Splentnik-ը։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Փաշինյանը իր Instagram-ի էջում կարճ տեսանյութ հրապարակեց, որտեղ նա նստած է իր գրասենյակում՝ մտախոհ լսելով Զեմֆիրայի «P.M.M.L.» երգը։ Տեսանյութի ընթացքում 50-ամյա վարչապետը լուռ է մնում. տեսանյութի մեծ մասն անցկացնում է պատին նայելով, կրկներգի ժամանակ շրջվելով դեպի տեսախցիկը։ Բայց դա ավելին քան բավարար էր. 24 ժամից էլ քիչ ժամանակում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 2.5 միլիոն դիտում և առաջացրել ««sad Փաշինյան era» կոչվող մի տրենդը։

«Սկզբում տղամարդիկ ասում են, որ դեպրեսիա չունեն, իսկ հետո լսում են Զեմֆիրային*», «Դեպրեսիան չի ընտրում՝ դու Հայաստանի վարչապետն ես, թե ոչ», «Հավանականությունը, որ իմ հոգու զույգը կլինի Փաշինյանը, շատ փոքր է, բայց ոչ զրոյական», «Երբ գայլը սիրահարվում է, ամբողջ հոտը տառապում է», - հեգներլ են մարդիկ մեկնաբանություններում։



© NEWS.am STYLE