Հայազգի դիզայներ Արաքս Երամյանի հավաքածուն` Նյու Յորքի նորաձեւության շաբաթում

12:05   14 փետրվարի, 2014

Նյու Յորքի նորաձեւության շաբաթին մասնակցող աշխարհահռչակ դիզայներների անվան կողքին արդեն չորրորդ անգամ հայտնվում է հայկական անուն: Դիզայներ Արաքս Երամյանը ներկայացրել է իր 2014 թվականի աշնանային հավաքածուն:

Araks ապրանքանիշի հավաքածուները ցուցադրվել են 2006, 2010 եւ 2011 թվականների Նյու Յորքի նորաձեւության շաբաթների ընթացքում:

Առաջարկում ենք դիտել Արաքսի` 2014-ի աշնանային հավաքածուն, որը ներկայացվել է Նյու Յորքի այս տարվա նորաձեւության շաբաթվա ընթացքում:

 



© NEWS.am STYLE