Երբ թանկարժեք զարդերի համար գումար չկա

17:05   14 փետրվարի, 2014

Ադամանդակուռ ոսկե մատանին կամ ապարանջանը շատ աղջիկների համար լավագույն նվերն են, հատկապես, երբ այն ստանում է սիրելի տղամարդուց: Բայց ոչ բոլոր տղամարդիկ կարող են իրենց թույլ տալ նման նվերներ մատուցել իրենց սիրելիներին: Ի՞նչ անել, եթե էժանագին նվեր չեք ուզում մատուցել, իսկ թանկարժեքի համար անհրաժեշտ գումար չկա: Պետք է ընտրել «ոսկե միջինը»:

Ներկայում ոսկու խանութներում միայն ոսկյա եւ ադամանդյա զարդեր չեն վաճառում: Կան ամենատարբեր ոչ շատ թանկարժեք մետաղներից իրեր, օրինակ՝ արծաթից:

Լավ արծաթը գույնը չի կորցնում, բայց նույնիսկ այդ դեպքում գույնը վերականգնելը մեծ ջանքեր չի պահանջում:

Արծաթյա զարդերը կարող են համալրված լինեն ոչ շատ թանկարժեք քարերով, որոնք, ի դեպ, արտաքինից ոչնչով չեն տարբերվում իսկական ադամանդից:

Ոսկեջրած զարդերը նույնպես շատ թանկ չեն: Այնպես որ՝ կարելի է կանգ առնել այդ տարբերակի վրա: Սրանք նույնպես առաջին հայացքից չեն տարբերվում իրական ոսկուց:

Վերջին տարբերակը, որին կարելի է ուշադրություն դարձնել, երբ գումար չկա, հատուկ մետաղների համաձուլվածքներն են, որոնք վերոնշյալ տարբերակներից ավելի մատչելի են, բայց չենք կարող միանշանակ պնդել, որ դրանք երկար ժամանակ կպահպանեն իրենց տեսքը:



© NEWS.am STYLE