Հայտնի գողը Լուվրի գողությունը անվանել է «գրեթե ռեկորդային» արժեք

21:18   21 հոկտեմբերի, 2025

Շաբաթավերջին Փարիզի Լուվրից զարդերի գողությունը «գրեթե բոլոր ռեկորդներն է գերազանցում», - հայտարարել է աշխարհի ամենահայտնի արվեստի գողերից մեկը։ Մայլս Քոնորը, որը 1980-ականներին Բոստոնի գեղարվեստի թանգարանից գողացել է Ռեմբրանդտի նկարը, հարցազրույց է տվել ABC News-ին՝ մեկնաբանելով համարձակ գողությունը։

«Լավագույն բանը, որ նրանք կարող են անել, եթե ցանկանում են որևէ գումար ստանալ, դա մի քանի տարի պահելն է, ապա փաստաբանի միջոցով թանգարանին դիմելն ու ասելը. «Մենք ունենք տղաներ, ովքեր կարող են այս իրերը վերադարձնել, բայց նրանք իրենց կյանքը վտանգում են»», - ասել է Քոնորը։ Նա Լուվրից գողացված զարդերի համար հնարավոր պարգևատրումը գնահատում է 5 միլիոն դոլար։

гра1.jpg (77 KB)

Հիշեցնենք, որ կիրակի օրը մի քանի տղամարդիկ, որոնք կրում էին բանվորական դիմակներ, ներխուժել են ցուցափեղկեր և գողացել Նապոլեոն I-ին և նրա երկրորդ կնոջը՝ կայսրուհի Մարիա-Լուիզային պատկանող զարդերը։ Հանցագործները մոտոցիկլետներով փախել են՝ տանելով ավարը։ Ընդհանուր առմամբ, գողացվել է «անգնահատելի պատմական արժեք» ունեցող առնվազն ինը իր, այդ թվում՝ թագեր, վզնոցներ, ականջօղեր և կրծքազարդեր։

Քոնորը նշել է, որ նման արտեֆակտներն ունեն հսկայական պատմական և մշակութային արժեք, և ողբերգություն կլինի, եթե դրանք ոչնչացվեն։ «Խոսքը միայն քարերի արժեքի մասին չէ. խոսքը պատմության, գեղագիտության և այն մասին է, թե ինչ են նրանք ներկայացնում երկրի համար։ Այս մարդիկ կդատապարտվեն ամբողջ Ֆրանսիայի կողմից, քանի որ սրանք ազգային գանձեր են», - հավելել է նա։

гра2.jpg (36 KB)

Որպես փորձառու գող՝ Քոնորը նաև կիսվել է իր փորձով. երբ նա գողացել է Ռեմբրանդտի կտավը, նրա նպատակն էր օգտագործել նկարը որպես «փոխանակման քարտ»՝ մեղադրանքները մեղմելու համար։ Ի վերջո, նա ոչ միայն պաշտպանվել է մեղադրանքներից, այլև ստացել է 50,000 դոլար նկարի վերադարձի համար։
Ֆրանսիական ոստիկանությունը շարունակում է հետաքննել Լուվրի գողությունը, բայց դեռևս որևէ կասկածյալ չի հայտնաբերվել։



© NEWS.am STYLE