Deep Purple-ը Թբիլիսիում. Mastercard-ի եւ Biletebi.ge-ի առաջարկը ՀՀ-ում Mastercard-ի քարտապանների համար

18:08   27 հոկտեմբերի, 2025

Լեգենդար բրիտանական ռոք խումբը՝ Deep Purple-ը, նոյեմբերի 16-ին ելույթ կունենա Վրաստանի ամենահայտնի համերգային հարթակներից մեկում՝ Tbilisi Sports Palace-ում․ իրադարձություն, որին դասական ռոքի բոլոր սիրահարները անհամբերությամբ սպասում են։ Սա տարածաշրջանի ամենամասշտաբային երաժշտական միջոցառումներից մեկն է, որը միավորելու է հազարավոր երաժշտասերների, ինչպես Վրաստանից, այնպես էլ հարևան երկրներից։

Հատուկ Հայաստանի Mastercard քարտապանների համար՝ Mastercard-ը և Biletebi.ge-ն ներկայացնում են բացառիկ առաջարկ․ Հայաստանում թողարկված Mastercard քարտերով հնարավոր է ձեռք բերել Golden Ring կատեգորիայի տոմսեր 30% զեղչով՝ Biletebi.ge հարթակի միջոցով։ Նշած առաջարկը գործում է մինչև տոմսերի սպառումը։

Ապահովե՛ք ձեր տեղը տարվա ամենապայծառ երաժշտական իրադարձություններից մեկում և արդեն այսօր ձեռք բերեք տոմսերը՝ www.biletebi.ge կայքում։

1968 թվականին ձևավորված Deep Purple խումբը համարվում է ռոք երաժշտության պատմության ամենաազդեցիկ խմբերից մեկը։ Նրանց ստեղծագործությունները, որոնք միավորում են հարդ-ռոքի և հեվի-մեթալի տարրերը, գրավել են միլիոնավոր մարդկանց սրտեր ամբողջ աշխարհում։ Տասնամյակների ընթացքում խումբը փոխել է իր կազմը, սակայն մշտապես պահպանել է այն ուժն ու էներգիան, որը նրանց համերգները դարձնում են անմոռանալի։

Թբիլիսիի համերգը կլինի խմբի համաշխարհային շրջագայության մի մասը, որը խոստանում է լինել լի հույզերով և դասական հիթերով, ինչպիսիք են «Smoke on the Water» և «Highway Star» ստեղծագործությունները։ Սա բացառիկ հնարավորություն է տեսնելու և լսելու լեգենդար խմբին կենդանի կատարմամբ։



© NEWS.am STYLE