60-ամյա Քիմ Բեսինջերը ցնցել է իր արտաքինով

16:35   14 փետրվարի, 2014

Ամերիկյան դերասանուհի Քիմ Բեսինջերը Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում մասնակցել է Ralph Lauren-ի ցուցադրությանը: 60-ամյա աստղը ցնցել է իր կազմվածքով:

Ալեք Բոլդուինի նախկին կինը՝ «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Քիմ Բեսինջերը, ներկայացել է սեւ կոստյումով, որն ընդգծել է դերասանուհու անթերի կազմվածքը:

Քիմը՝ Ralph Lauren-ի թիմի հետ


Բեսինջերը մինչեւ հիմա պահանջված դերասանուհի է: 2010թ. թողարկվել է նրա մասնակցությամբ «Չարլի Կլաուդի կյանքն ու մահը» ֆիլմը, իսկ 2014-ին մեծ էկրան կբարձրանա «Ես այստեղ եմ» դանիական ժապավենը:

Քիմը՝ լուսանկարիչ Բրյուս Վեբերի հետ


Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images-ի



© NEWS.am STYLE