Հելոուինի կերպարներ` Երևանի նորաձևության շաբաթվանից

12:30   31 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 31-ին շատ երկրներում նշում են Հելոուինը։ Հայաստանում շատերը նույնպես տոնում են այն։
Այս տարի NEWS.am STYLE-ը, ներկայացնում է կերպարներ Հելոուինի տոնի համար՝ ոգեշնչվելով Երևանի նորաձևության շաբաթից,   քանի որ այս տարի հայ դիզայներները առանձնացան ոչ միայն գեղագիտական կամ բազմիմաստ, այլև «սարսափելի» կրեատիվ կերպարներով։ 

Այսպիսով, ներկայացնում ենք այնպիսի կերպարներ, որ այս տարվա Հելոուինին Դուք լինեք ոչ միայն սոսկալի, այլև ոճային։

Էլեն Խաչատրյան

884da646-348d-4005-90ef-b270c818275d.jpeg (168 KB)

Fashion Scout-ի մասնակից Էլեն Խաչատրյանi հեղինակային այս կերպարը նման է Մալիֆիսենտայի կերպարին՝ նոր, ավելի խավար միաժամանակ ավելի առեղծվածային տեսանկյունից։ Սա հիանալի կերպար է նրանց համար, ովքեր ուզում են լինել խորհրդավոր և միաժամանակ երկյուղ առաջացնել իրենց շուրջը։

Էմիլիա Զաքարյան  

4585bb12-a571-4740-8f25-5bf9225471c7.jpeg (90 KB)

«Star Wars»-ի և նորաձևության սիրահարներին առաջարկում ենք ուշադրություն դարձնել այս կրեատիվ, մի քիչ կոմիկական, բայց, վստահաբար, Հելոուինին համապատասխանող կերպարին, որն իրականում կարելի ստեղծել սեփական ձեռքերով․ սեղանի սկուտեղից ու փայլաթիթեղից պատրաստեք գլխարկը և կերպարը պատրաստ է (շնորհակալություն խորհրդի համար Chat GPT-ին) ։

Էլեն Խաչատրյան

72406a1b-b1fa-4756-be93-a5047ddf0f91.jpeg (111 KB)

Թերևս ամենասարսափելի կերպարը, որը կրողին ուզում ես հարցնել՝ ո՞ր կենդանու հետ է նա վանդակում փակված մնացել։ Եվ, չնայած, կերպարի վախ առաջացնելուն՝ դուք կստանաք շատ կոմպլիմենտներ, քանի որ «ամենագեղեցիկ դիակը» կլինեք իրական դիակ երբևէ տեսածների համար։ 

CreLab Kotayk & CreLab Tavush

14967af3-1b0d-4726-b011-1d017b609d56.jpeg (137 KB)

Եթե երբևէ դիտել եք «The Candy Witch» սարսափ ֆիլմը, ապա այս կերպարը հատկապես հոգեհարազատ կլինի Ձեզ։ Եվ, չնայած, ֆիլմում կարամելը հանդիսանում էր գլխավոր հերոսի սառը զենքը, այս կերպարը նրանց համար է, ովքեր չեն ուզենա վախեցնել անցորդիններին, բայց, միաժամանակ, հավատարիմ կմնան սիրելի սարսափ ֆիլմերին։

MANUK ALEKSANYAN՝ Denim Cycle Sustainable Collection 

af6d4b22-b7a2-49fa-9c82-34d3d0ba0d1d.jpeg (129 KB)

«Ոճային կողոպտող դենիմով»՝ ահա թե ինչպես կարելի է այս կերպարը մեկնաբանել։ Կերպարը նրանց համար է, ովքեր ուզում են լինել վտանգավոր ու օրենքներ խախտող՝ մնալով նորաձևության օրենքների շրջանակներում։  

Էմիլիա Զաքարյան  

c785fbaf-7740-498d-b522-f9508df38415.jpeg (102 KB)

Զեֆի՞ր թե՞ զսպաշապիկ․ որոշումը, թե ինչպես կներկայացնեք այս կերպարը, Ձերն է։ Այն փաստը, որ Դուք կլինեք ուշադրության կենտրոնում, անժխտելի է, մնում է հասկանալ Ձեզ ինչպես կընդունեն՝ զգուշությա՞մբ թե՞ «ախորժակով»։ 

Harmony

5956d3da-d82b-4743-b65e-fab7a40c7906.jpeg (133 KB)

Այս կերպարը գեղեցիկ ու խորհրդավոր տպավորություն ստեղծելու համար է․ բարի Էլֆը, կարծես, փախել է կախարդական չար հոգիներից և պատահաբար հայտնվել է Հելոուինի խնջույքին։ Բայց զգուշացեք, նրան չար հոգիները հասցրել են կախարդել։

Էմմա Ալեքսանյան 

9fe9fb6c-1642-498c-ba3e-7767f9f8a862.jpeg (118 KB)

Եթե սիրում եք միջնադարյան էսթետիկան, գոթական կերպարներն ու կախարդների մասին վախեցնող պատմություններ, ապա այս կերպարը Ձեզ համար է․ միջնադարյան կախարդ՝ ժամանակակից, մի քիչ ֆուտուրիստական տեսանկյունից։

Հերմինե Սահակյան



© NEWS.am STYLE