19:17 1 նոյեմբերի, 2025Հայտնի է «Ամերիկյան սարսափ պատմություններ» հեռուստասերիալի 13-րդ եթերաշրջանի հիմնական դերասանական կազմը։
2026 թվականին էկրաններին կբարձրանա աշխարհահռչակ «Ամերիկյան սարսափ պատմություն» (American Horror Story) հեռուստասերիալի 13-րդ եթերաշրջանը։ Այս անգամ հանդիսատեսին իրական աստղաթափ է սպասվում։ Հեռուստասերիալի «վետերան» դերասանների կողքին կհայտնվի նաև փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն։
Հեռուստասերիալի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռայան Մերֆին անտոլոգիական հեռուստասերիալի տարբեր եթերաշրջաններում ներառում է բազմաթիվ հայտնի աստղերի՝ Քիմ Քարդաշյան, Քարա Դելևին, Սթիվի Նիքս, Լեդի Գագա, Մեթ Բոմեր և այլն։ Իսկ հիմա նրա սարսափների աշխարհում է ընկղմվել նաև Արիանա Գրանդեն։
Արիանան նախկինում համագործակցել է Ռայան Մերֆիի հետ։ Նա դերակատարում է ունեցել Մերֆիի հեղինակային «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է «Շանել #2»-ին։ Հետևաբար, ռեժիսորի մութ ու էքսցենտրիկ աշխարհ վերադառնալը նրա համար ոչ թե փորձություն, այլ հարազատ միջավայր է։
Նոր եթերաշրջանում կվերադառնան նաև սերիալի ամենասիրված դերասանները՝ Էմմա Ռոբերթսը, Էվան Փիթերսը, Ջեսիկա Լենգը, Սառա Փոլսոնը, Քեթի Բեյթսը, Բիլլի Լուրդը և ուրիշներ։ Նրանց մեծամասնությունը արդեն իսկ համագործակցել է Արիանայի հետ տարբեր հեռուստասերիալների և ֆիլմերի նկարահանման հրապարակներում։
Հետաքրքիր փաստ է նաև այն, որ հեռուստասերիալում միաժամանակ դերակատարում կունենան Էմմա Ռոբերթսը և նրա նախկին զուգընկեր Էվան Փիթերսը, որոնք այդքան էլ դրական նոտայի վրա չէին բաժանվել։ Սակայն Էմման վաղուց շրջել է իր կյանքի այդ էջը՝ այժմ նա ամուսնացած է և ունի երեխա։ Արիանան Էմմայի վաղեմի ընկերուհին է, որի հետ նա նկարահանվել է «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում։ Եթե նախկին հեռուստասերիալում դերասանուհիների ճիչերը հիմնականում ծիծաղ և երգիծանք էին առաջացնում, ապա այս եթերաշրջանում դրանք հիմնականում կլինեն սարսափից և մոգությունից ծնված ճիչեր։
Նախկինում Մերֆին ասել էր, որ երրորդ եթերաշրջանի՝ «Կախարդների գիշերաժողովի» վհուկները կվերադառնան հետագա եթերաշրջաններում, սակայն անհայտ է մնում բոլորին հուզող հարցը՝ հենց այս եթերաշրջանի մասին է խոսքը, թե ոչ։ Համենայն դեպս կարելի է ենթադրել, որ Էմմա Ռոբերտսի կերտած Մեդիսոն Մոնթգոմերիի և Արիանա Գրանդեի նոր կերպարի համատեղումը կարող է նոր շունչ և հսկայական բարձր ռեյտինգներ բերել հեռուստասերիալին։
Նախկինում Ռայան Մերֆին ակնարկել էր «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանի վհուկների վերադարձի մասին։ Թե արդյոք այդ խոստումն իրագործվելու է հենց այս՝ 13-րդ եթերաշրջանում, դեռ անհայտ է։ Սակայն եթե Մեդիսոն Մոնթգոմերին (Էմմա Ռոբերթս) և Արիանա Գրանդեի նոր կերպարը միավորվեն նույն էկրանին, ապա դա, անշուշտ, կարող է դառնալ սերիալի պատմության մեջ ամենահզոր ու բարձր դիտողականություն ապահովող պայթյուններից։