Կարեն Թորոսյանը Gault & Millau-ի կողմից ճանաչվել է 2025 թ-ի լավագույն շեֆ-խոհարար

15:39   5 նոյեմբերի, 2025

Բրյուսելի «Բոզար» ռեստորանի գլխավոր խոհարար Կարեն Թորոսյանը ֆրանսիական Gault & Millau ուղեցույցի կողմից ստացել է «Տարվա խոհարար 2025» հեղինակավոր մրցանակը: Թորոսյանը ճանաչումն անվանել է «իրականացած երազանք»:

Նրա «Բոզար» ռեստորանը 20-ից ստացել է 17.5 միավոր, իսկ Թորոսյանը, որն արդեն արժանացել է Միշլենի երկու աստղի, այժմ կարող է իր նվաճումներին ավելացնել «Տարվա խոհարար» տիտղոսը:

Heizel-ում մրցանակաբաշխության ժամանակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ներկա գործընկերներին և նշել, որ նրանք ոգեշնչում են իրեն նոր նվաճումների: Նա հատուկ ուշադրություն է դարձրել իր ընտանիքին և թիմին՝ բոլորին հրավիրելով բեմ և ընդգծելով, որ մրցանակը հավասարապես պատկանում է նրանց:

«Հայկական ծագումով խոհարարը, որը սիրահարված է Բելգիային, մեծ հարգանք է վայելում»,-նշել են Gault & Millau-ում: «Սպասք լվացողից մինչև լավագույն խոհարար՝ նրա կարիերայի յուրաքանչյուր քայլը ցույց է տալիս նրա անսահման նպատակասլացությունը»:

Ուղեցույցի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ «Թորոսյանի վարկանիշների և մրցանակների զարգացումը ինքնին խոսում է նրա մասին»:

«Բոզար» ռեստորանում, որը աստիճանաբար դառնում է պաշտամունքային սիրված վայր, խոհարարը դասական ուտեստները հասցնում է նոր բարձունքների՝ ցուցադրելով տեխնիկական վարպետություն: Նրա խոհանոցը արտացոլում է քրտնաջան աշխատանք, կիրք և սեր ապրանքի նկատմամբ:



© NEWS.am STYLE