Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

11:11   7 նոյեմբերի, 2025

Առաջին ալիքը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտի մրցութային երգն ու տեսահոլովակը, որն իր հեքիաթային հաղորդագրությամբ անտարբեր չի թողնում ունկնդրին:

«Brave Heart» երգը երազանքի մասին է և պատմում է այն պայծառ ու վառ ճանապարհի մասին, որը տանում է մեզ դեպի մեր երազանքները։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։ «Նա է առաջ, ում սիրտն է քաջ»,-երգում է նա՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որը գալիս է տիեզերքից ու աստղերից։



© NEWS.am STYLE