11:31 8 նոյեմբերի, 2025«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտը խիզախ սրտով ու Brave Heart երգով է պատրաստվում պատանի կատարողների ամենահեղինակավոր մրցույթներից մեկին։ Երգիչն օրերս ներկայացրեց իր երազանքի մասին մեղեդային երգի հեքիաթային տեսահոլովակը, որը փոքրիկ պատում, ասես, լինի Ալբերտի՝ արդեն կատարված երազանքներից մեկի մասին։
«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը պատանի կատարողի համար վաղեմի երազանք էր։ Ալբերտը երեք տարի մասնակցել է մրցույթի նախընտրական փուլին, սակայն հենց 2025-ին էր վիճակված դառնալու Ալբերտի երազանքների կատարման տարին։ Փոքրիկ երգիչը, նախ, զարմացրեց իր հայրենակիցներին ֆրանսիական «Ձայնը» նախագծում «Դլե Յաման» երգի հուզիչ կատարմամբ ու Պատրիկ Ֆիորիի հետ տպավորիչ ելույթով, իսկ ավելի ուշ իմացավ, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը այն մրցույթում, որի բեմում հայտնվել երազում էր 5 տարեկանից՝ «այն պահից, ինչ սկսեցի երգել»,-պատմում է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալբերտը խոսել է իր ուղու մասին՝ ֆրանսիական «Ձայնից» մինչև «Մանկական Եվրատեսիլ»։ Նա նաև բացահայտել է, թե ինչպես է արձագանքել Պատրիկ Ֆիորին, երբ իմացել է, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Այս ամենը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ Թբիլիսիում։
Սյունե Առաքելյան