14:55 10 նոյեմբերի, 2025Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, կմեկնարկի եզակի կրթամշակութային նախագիծը՝ «Մշակութային Սերունդ», որի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ ելույթ կունենան մեկ բեմում։

Նախագծի նպատակն է՝
• խթանել երեխաների կրթական և ստեղծագործական աճը,
• սատար կանգնել և համախմբել երաժիշտներին,
• հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին բեմում հանդես գալու և կատարելագործելու իրենց արվեստը։
«Մշակութային Սերունդ» նախաձեռնությունը միտված է զարգացնելու դասական երաժշտության հանդեպ սերը երեխաների, պատանիների և երիտասարդների շրջանում, ապահովելու սերունդների փոխգործակցությունը երաժշտության միջոցով, ինչպես նաև սերտացնելու Հայաստանի և Սփյուռքի երաժիշտների կապը։
Այս միջոցառումը ևս մեկ քայլ է մշակութային արժեքների պահպանման, փոխանցման և զարգացման գործում՝ ամրապնդելով սերունդների հոգևոր ու ստեղծագործական կապը։