22:25 12 նոյեմբերի, 2025Անդրեն բացահայտեց, թե ում հետ է իր նոր զուգերգը: Ինչպես կռահել էին երգչի հետևորդներից շատերը՝ պատասխանելով նրա հարցադրմանը, նոր համագործակցությունը Սյուզաննա Մելքոնյանի հետ է:
Երգիչների դուետը նկարահանվել է «Ով է» երգի հիման վրա և ներկայացվել տեսահոլովակի տեսքով, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են հեռուստադիտողի շրջանում տարբեր նախագծերից հայտնի դերասաններ Վարուժ Մարգարյանը և Լիլիթ Սարգսյանը:
Երգի երաժշտության հեղինակը Լուիզա Ղալումյանն է, խոսքերը գրել է Հարութ Թիզյանը, գործիքավորումը՝ Կարեն-Սևակի: Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, պրոդյուսեր՝ Անուշ Հովնանյան: