«Արևի մոտ». պոլսահայ երգչուհի Սիբիլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Մայքլ Գուրջյանի մասնակցությամբ

13:15   15 նոյեմբերի, 2025

Պոլսահայ երգչուհի Սիբիլը հերթական գեղեցիկ աշխատանքն է ներկայացրել հանրությանը: Երգչուհու նոր երգը կոչվում է «Արևի մոտ» և ներկայացնում է յուրահատուկ տեսահոլովակ, որի ռեժիսորը ամերիկահայ Մայքլ Գուրջյանն է, որը «Ամերիկացի» ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է: Սիբիլի տեսահոլովակում ևս Գուրջյանը ստանձնել է գլխավոր հերոսի առաքելությունը:

«Արևի մոտ» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է:

Գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը:



© NEWS.am STYLE