Միջազգային թատերական տոն Երևանում. Շեքսպիրյան 17-րդ փառատոնի շքեղ մեկնարկը

17:23   15 նոյեմբերի, 2025

Կարմիր գորգ, հայտնի դեմքեր ու թատերական մեծ սպասումներ․ Երևանը նոյեմբերի 14-ին դարձավ իրական Շեքսպիրյան ֆիեստայի կենտրոն։ Մայրաքաղաքում մեկնարկեց Շեքսպիրյան 17-րդ փառատոնը, որի բացումը վստահվել էր Ա. Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոնի հանրահայտ «Ճայը» ներկայացմանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Այս տարի փառատոնը պարզապես Երևանում չի մնալու. այն որոշել է ճանապարհ ընկնել նաև Գյումրի ու Աշտարակ՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» թեմատիկ ուղղությամբ, այնպես որ թատերական հեքիաթը հասանելի կլինի ավելի լայն լսարանի։

IMG_3262.jpeg (406 KB)

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտել է, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնը մաս է կազմում գլոբալ Շեքսպիրյան փառատոնի, իսկ դա հեշտ գործ չէ․ պահանջվում է բարձր մակարդակ, որակ և նորարարություն։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով պետական աջակցությունն իրեն երկար սպասեցնել չի տվել․ ծրագիրը խոստանում է միացնել հետաքրքիր ու արժեքավոր գործընթացներ հայկական թատերական կյանքում։

IMG_3263.jpeg (197 KB)

Բայց փառատոնը միայն ներկայացումներով չի սահմանափակվում։ Նախատեսված են վարպետության դասեր, պրոֆեսիոնալ քննարկումներ, ինչպես նաև հատուկ հանդիպում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար դերասան ու «Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Ռայկինը ռուսական թատրոնի մեծագույն անուններից է, և նրա ստեղծագործական գաղտնիքները լսելն արդեն ինքնին «փոքր փառատոն է»։

IMG_3264.jpeg (253 KB)

Փառատոնի տնօրեն Կարո Բալյանը ևս ներկայացրել է այս տարվա «թատերական մենյուն»՝ ընդգծելով, որ այն ներառում է թե՛ Շեքսպիր, թե՛ ռուս դասականներ։ Մոլդովայի «Քեռի Վանյան», Ռումինիայի ու Հունգարիայի ներկայացումները, ինչպես նաև տարիներ անց բեմ վերադառնալու բախտ ունեցած լեգենդար «Ճայը» խոստանում են թատերական մեծ իրարանցում։ Բալյանը հիշեցրել է, որ հենց Շեքսպիրյան փառատոնը ժամանակին ներշնչեց ռեժիսոր Բուտուսովին վերականգնել ներկայացումը և բերել Հայաստան։

IMG_3265.jpeg (345 KB)

Իսկ ովքեր սիրում են ոչ միայն դիտել, այլև ստեղծել, նրանց համար էլ հաճելի անակնկալ կա․ Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ կբացվի թատերական լաբորատորիա, որտեղ Դորիան Ռոսսելի ղեկավարությամբ բեմ կբարձրանա  Շեքսպիրի «Փոթորիկը»։

IMG_3270.jpeg (257 KB)
IMG_3271.jpeg (481 KB)

Տարբեր հարթակներում սպասվում են բազմազան ներկայացումներ, ու եթե ուզում եք հանկարծ ոչինչ բաց չթողնել, պարզապես նայեք փառատոնի ծրագրին ու պատրաստվեք թատերական մարաթոնի։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE