Հայկական ոճ․ ինչպես է ձևավորվում տպավորությունը

14:37   16 նոյեմբերի, 2025

Ոճը սովորաբար ժեստերի, համամասնությունների և ինտոնացիաների համակարգ է։ Մեր նոր թողարկման մեջ դիտարկում ենք չորս արտահայտիչ կերպարներ, որտեղ յուրաքանչյուր մանրուք ծառայում է բնավորությանը, իսկ համադրությունները կարդացվում են որպես տեսողական պատմություն։ Քաղաքային «կովբոյական» ծածկագիրից մինչև խիստ մինիմալիզմ՝ մեր հերոսուհիների լուծումները ցույց են տալիս․ անհատականությունն է ձևում ոճը, ոչ թե հակառակը։

Քաղաքային «կովբոյական» ծածկագիր

 SnapInsta-Ai_DQ_UJMZDbm4.jpg (162 KB)

Եվա Զորաբյանը միավորում է վայրի արևմուտքի aesthetics-ը ժամանակակից urban ոճի հետ։ Խորը շագանակագույն H&M կովբոյական ճտքավորները, վանդակավոր մինի շրջազգեստը և շագանակագույն կաշվե բաճկոնը ստեղծում են կերպար, որտեղ նյութականությունները խոսում են իրար հետ․ կաշի, վանդակ, ծղոտանման մակերեսներ՝ նույն գունապալիտրայի երեք ընկալում։

 SnapInsta_to_581699254_18535757425059299_5526407113229794289_n.jpg (201 KB)

Bottega Veneta-ի պայուսակը տալիս է պրեմիում շեշտադրում՝ կերպարը տեղափոխելով իտալական street-chic դաշտ։ 

Շեշտը՝ սիլուետի ու մասշտաբի խաղի վրա

 SnapInsta_to_582206004_18545958223048078_7380814264865036529_n.jpg (221 KB)

Լիզա Կարախանյանը վարպետորեն է աշխատում համամասնությունների հետ։ Zara-ի թավշյա բարձրաճիտքները ձևում են փափուկ ուղղահայաց գիծ, mini cargo շրջազգեստը հաղորդում է երիտասարդական street-energy, իսկ oversize սև պիջակը տալիս է ճարտարապետական վերնամաս․ ստացվում է թարմ ու ժամանակակից կոմպոզիցիա։

 SnapInsta_to_582974919_18545958250048078_5834662918491898612_n.jpg (265 KB)

Longchamp Le Pliage մինի-պայուսակը փոքր, բայց չափազանց ընդգծված շեշտադրում է՝ հավասարակշռելով ամբողջ սիլուետի մասշտաբը։

Թեթևացած բոհո՝ քաղաքային ռիթմով

 SnapInsta_to_580121199_18540902887040719_6390475737671734432_n.jpg (131 KB)

Մերի Երեմյանը ընտրում է հազվադեպ հանդիպող համադրություն․ Zara-ի հուդին, Zara-ի բոհո տաբատները և շագանակագույն սվինդյական լոֆեր-փեննիները։ Սա relaxed chic է, որը հեշտությամբ կարելի է «կորցնել» տեսողական աղմուկի մեջ, սակայն նրան հաջողվում է դարձնել այն արտահայտիչ։ Saint Laurent-ի արևային ակնոցները կառուցվածք են հաղորդում՝ հավասարակշռելով ազատ ձևերը։

 SnapInsta_to_581154192_18540902908040719_2664368018661419690_n.jpg (110 KB)

Բոհո գունապալիտրա, փափուկ կտրվածք, բնական երանգներ և հուդիի սպորտային շեշտը միավորվում են ամբողջական կերպարի մեջ, որը կարդացվում է որպես ազատություն՝ առանց անփութության, հարմարավետություն՝ առանց պարզունակության։

Քանդակային էլեգանտություն total balck-ով

 SnapInsta_to_580508644_18542469844043900_8047562626255050639_n.jpg (212 KB)

Իրմա Օգանովան գործում է power minimalism aesthetics-ի շրջանակում։ Total black-ը կառուցված է Lusio կոստյումի ճարտարապետական ձևավորման և ձիավարական ոճի ուղիղ, վստահ գծով երկարաճիտքների վրա։ Սև ուղղահայացը ձգում է սիլուետը՝ ընդգծելով ձևի մաքրությունն ու ճշգրտությունը։ Ոսկին՝ Jil Sander ականջօղերն ու մատանին, դառնում է ոչ թե պարզապես զարդ, այլ կերպարի գաղափարական առանցք։

 SnapInsta_to_580301561_18542469853043900_7389905377461956158_n.jpg (110 KB)

Դրանց զանգվածայնությունը ուժեղացնում է total black-ի կառուցվածքը՝ մինիմալիզմը վերածելով ոչ միայն խիստ, այլև էլեգանտ ու արտահայտիչ լուծման։ Իրման ինքնավստահ է կրում այս կերպարը․ այն աշխատում է նրա դիմագծերի, բնավորության և շնորհալի ներկայության հետ։



© NEWS.am STYLE