Օրերս 70-ամյակը նշած Քրիս Ջենները պատմել է իր ներկայիս նպատակների մասին

12:26   17 նոյեմբերի, 2025

Նոր տասնամյակ մտնելով՝ Քրիս Ջենները ասում է, որ հիմա ավելի լավ է հասկանում, թե ինչն է իր համար իրականում կարևոր։

Նոյեմբերի 5-ի իր 70-ամյակի տարեդարձից հետո, որը նա նշեց Ջեյմս Բոնդի թեմայով երեկույթով, որը կազմակերպվել էր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչես Բեզոսի Բեվերլի Հիլզի առանձնատանը, Քրիսը E! News-ին պատմել է, որ առաջիկա տարիներին ուզում է կենտրոնանալ «ընտանիքի և ընկերների» վրա։

Նա բացատրել է, որ հարաբերություններն իր ամենամեծ արժեքն են և որ երկար ու երջանիկ կյանքի մասին շատ բան է սովորել իր մորից՝ Մերի Ջո Քեմփբելից. «Մայրս 91 տարեկան է, և նա միշտ հիշեցնում է, որ աշխատել է մինչև 82-ը։ Դա է նրան պահել երիտասարդ, օգնել է իրեն զգալ կյանքի մասը, ուրախությամբ արթնանալ աշխատանքի գնալու համար և վայելել իր զբաղմունքը»։

Ռեալիթի աստղն ավելացրել է․ «Հուսով եմ՝ ես նույնպես ակտիվ կմնամ և առողջ կլինեմ։ Այժմ ամեն ինչ իմ շուրջը պտտվում է ընտանիքիս, թոռնիկներիս, երեխաներիս և առողջությանս շուրջ»։



© NEWS.am STYLE