10:30 18 նոյեմբերի, 2025Քեյթ Հադսոնը կանի ամեն ինչ, որպեսզի իր հանդերձանքը գեղեցիկ լինի, գրում է People-ը։
Կիրակի՝ նոյեմբերի 16-ին, 46-ամյա դերասանուհին Ինստագրամում հրապարակել է իր և «Song Sung Blue» սերիալի գործընկեր Հյու Ջեքմենի հումորային լուսանկարը՝ Governors Awards-ին մասնակցելու ճանապարհին։ Լուսանկարում Հադսոնը պառկած է Ջեքմենի ծնկներին՝ միջոցառումից առաջ զգեստը չճմրթելու համար։
View this post on Instagram
Governors Awards․ @theacademy Հյուի շնորհիվ մետաքսը մնաց հարթ», - կատակել է նա մակագրության մեջ,-«Հրաշալի երեկո էր»։
Մրցանակաբաշխությանը Հադսոնը հագել էր բաց կանաչ մետաքսե Valentino զգեստ, իսկ 57-ամյա Ջեքմանը կրում էր դասական սև-սպիտակ կոստյում։
Դերասանուհու զգեստը ներառում էր զարդարված, ծալքավոր կտրվածքներով թևքեր և տպավորիչ ցածր կտրվածք՝ մեջքի հատվածում։ Նա համադրությունը լրացրել էր կախված ականջօղերով և մեղմ ալիքավոր բոբ սանրվածքով, որնք հրաշալիորեն համադրվում էին նրա ծխագույն աչքերի հետ։
Հադսոնը և Ջեքմանը միասին նկարահանվել են «Օսկար»-ի հավակնորդ «Song Sung Blue» մյուզիքլում, որը հիմնված է Քլեր և Մայք Սարդինաների՝ Միլուոքիի շրջանից բնակվող զույգի իրական պատմության վրա, ովքեր ստեղծել են Նիլ Դայմոնդի հիշատակին նվիրված «Lightning & Thunder» պիեսը: