14:05 20 նոյեմբերի, 2025Վան Նեմրան հանդես է եկել նոր զուգերգով: Հայկական հայտնի ռոք բենդի վոկալիստն ու երգահանը համագործակցել է Satellite Citi խմբի հետ: Երաժիշտները կատարում են Immortal երգը, որը ինչպես նշված է տեսահոլովակի նկարագրության մեջ, նվիրված է Արցախին ու Հայաստանին: «Սա մեր տարբերակն է հաղթահարելու այն ամենը, ինչ զգացել ենք»,-նշել են խմբի անդամները:
Երգը Satellite Citi-ի անդամները հեղինակել են Noah Unterberger-ի հետ:
Հավելենք, որ Satellite Citi-ն իր գործունեությունը ծավալում է Լոս Անջելեսում: