«Սեր ջան»․ Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

15:30   22 նոյեմբերի, 2025

Սոֆի Մխեյանը վերջին շրջանում բավական ակտիվ  է։ Նա արդեն երկրորդ տեսահոլովակն է ներկայացնում մեկ ամսվա ընթացքում։ Երգչուհու նոր երգը կոչվում է «Սեր ջան»։ Երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Հարութ Թիզյանը։ Երգի գործիքավորումը կատարել է Վահրամ Յանիկյանը։

Զգացմունքային երգն ունի հետաքրքիր տեսահոլովակ, որում Սոֆին բայքերական կերպարով է՝ թաց էֆեկտով սանրված մազերով, կաշվե բաճկոնով՝ զարդարված մետաղական քարերով, և կիպ տաբատով ու մինչև ծնկները հասնող բարձրակրունկ կոշիկներով։ 

Սոֆին ոչ միայն կեցվածք է ընդունում մոտոցիկլետի վրա, այլև երթևեկում է դրանով։

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ 



© NEWS.am STYLE