«Լա՞վ ես»․ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր գիշերային արկածով, որը մտահոգել է քրոջը՝ Քորթնիին

23:03   24 նոյեմբերի, 2025

Քիմ Քարդաշյանը կրկին խոսակցությունների ալիք է բարձրացրել։ Ռեալիթի շոուների աստղը և բիզնես մագնատը Instagram-ում նոր, գրավիչ լուսանկարներ է հրապարակել՝ անփույթ կերպով մակագրելով «Նավաբեկվածը՝ Ռիոյում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

Լուսանկարներում Քիմը մինչև ծնկները կանգնած է մութ օվկիանոսում՝ հագին կպչուն, թափանցիկ շագանակագույն զգեստ, որը կարծես թե նախատեսված է և՛ կարմիր գորգի, և՛ ջրահարսի կերպարի համար։ Ջուրը փայլում է նրա շուրջը, երկինքը սև է, և Քիմը անվրդով տեսք ունի՝ ինչպես նավաբեկությունից փրկվածը, որին անմիջապես կառաջարկեին շքեղ նորաձևության արշավ։

Բայց մինչ Քիմը հանգիստ էր թվում, ընտանիքի անդամներից մեկը, կարծես, մտահոգված է ավագ քրոջ համար։ Քլոե Քարդաշյանը մեկնաբանությունների բաժնում գրել է.

«Դու այնքան տարօրինակ ես, որ գիշերը այդ ջրի մեջ ես մտել։ Այդ լուսանկարներում երևում է, որ դրսում ՇԱՏ ՄՈՒԹ է։ Լա՞վ ես»։

Երկրպագուները անմիջապես արձագանքել են Քլոեի մեկնաբանությանը՝ ծիծաղելով նրա մտահոգության  վրա, որը միայն Քարդաշյանները կարող են այդքան զվարճալի կերպով արտահայտել։



© NEWS.am STYLE