12:05 26 նոյեմբերի, 2025«Միսս Տիեզերք»-ի նախագահ Ռաուլ Ռոչան խոստովանել է, որ ցանկանում է վաճառել մրցույթում իր բաժնեմասը, և դա արել է Բանգկոկում նոր «Միսս Տիեզերք»-ի թագադրումից ընդամենը երեք օր անց։
Մեքսիկացի լրագրող Ադելա Միչայի հետ հարցազրույցում նա բացահայտել է, որ ինքը կազմակերպության 50%-ի սեփականատերն է, բայց «խիստ հոգնել է» անընդհատ հարձակումներից, լուրերից և ճնշումներից։ Նա ասել է, որ 2024 թվականի հունվարին մրցույթը գնելուց ի վեր ամեն օր բախվում է «բոլորի հետ, ովքեր ցանկանում են թելադրել, թե ում վարձել, ում ազատել և ինչու»։ «Ես այնքան հոգնած եմ։ Այնքան հոգնել եմ այս ամբողջ խոսակցությունից։ Ես չեմ ուզում մասնակցել այս խաղերին»,-ասել է Ռոչան։
Նրա խոստովանությունը հնչել է եզրափակչին նախորդող օրերին «Միսս Տիեզերք»-ը պատած սկանդալների ֆոնին. ժյուրիի անդամ Օմար Հարֆուշը հրապարակայնորեն հրաժարական տվեց՝ պնդելով, որ կազմակերպությունը նախապես ընտրել էր եզրափակչի 30 մասնակիցներից բաղկացած ցուցակը, նախքան 136 մասնակիցները բեմ կբարձրանային: «Միսս Տիեզերք»-ը մերժեց որակեց պնդումը՝ որպես կեղծ, սակայն ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն հետևեց Հարֆուշի հրաժարականին՝ վկայակոչելով անձնական պատճառներ: Այնուհետև ընտրող հանձնաժողովի ղեկավար՝ արքայադուստր Կամիլա դի Բուրբոն դը Երկու Սիցիլիա հրաժարական տվեց:
Ռոչան ինքը չպատասխանեց մամուլի հարցումներին, բայց փաստը մնում է փաստ. երկար տարիների ընթացքում առաջին անգամ «Միսս Տիեզերք»-ի սեփականատերը հրապարակայնորեն խոստովանել է, որ այլևս չի ցանկանում գլխավորել մրցույթը: Եվ հիմա ամբողջ աշխարհը քննարկում է, թե ով կլինի մոլորակի ամենահայտնի թագերից մեկի հաջորդ տերը: